Ջուդ Լոուն այս տարվա մարտին հինգերորդ անգամ հայր դարձավ. նրա նախկին սիրելին՝ Քեթրին Հարդինգը, դուստր ունեցավ:
Չնայած որ զույգը բաժանվել էր մինչև երեխայի ծնվելը, Ջուդը խոստացել է հոգ տանել դստեր դաստիարակության մասին:
Դատելով ամեն ինչից՝ դերասանը պահել է իր խոստումը և իսկական հայր է դարձել փոքրիկ աղջկա համար: 24-ամյա Քեթրինը պատմել է, որ Ջուդը լավ հայր է ու շատ ժամանակ է անցկացնում դստեր հետ:
Փոքրիկի մայրը խոստովանել է նաև, որ դերասանը կարողացել է ինքնուրույն հաղթահարել չնախատեսված իրավիճակը հենց այգու նստարանին. նա ստիպված է եղել փոխել երեխայի տակդիրը:
«Իրականում Ջուդը հիանալի ու շատ քնքուշ հայր է»,- պատմել է նա The Mirror-ին տված հարցազրույցում:








































