ԱՄՆ-ում 2015թ. սկզբից ոստիկանության աշխատակիցները կրակել են 385 մարդու: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը:
Պարբերականի տվյալներով՝ զոհերի գրեթե կեսը եղել են սպիտակամորթներ (171 մարդ), մնացածը՝ փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնցից 100-ը՝ սևամորթներ։ Ընդ որում, զոհերից 365-ը եղել է տղամարդ, 20-ը՝ կին:
Միջին հաշվով օրական սպանվել է երկու մարդ: Ոստիկանության կողմից հրազեն օգտագործելու պատճառով զոհվածների իրական քանակի մասին տեղեկատվությունը վերջին տասնամյակի ընթացքում կրճատվել է երկու անգամ:









































