ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական կազմակերպության գրոհայինները պայթեցրել են Սիրիայի Պալմիրա քաղաքի բանտը: Այս մասին գրում է BBC-ն:
Գրոհայինների կարծիքով՝ բանտը խորհրդանշում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի և նրա հոր՝ երկրի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի հանցագործությունները:
ԴԱԻՇ-ի գրոհայինների խոսքերով՝ այդ բանտում քաղբանտարկյալներ են եղել: Նրանց ենթարկել են կտտանքների, ոմանց էլ՝ մահապատժի:









































