Լոնդոնում տասնյակ մարդիկ միասին բարձրացրել են ավտոբուսը` փորձելով փրկել տարեց տղամարդու կյանքը: Այս մասին հաղորդում է Independent-ը:
Պարզվել է` տարեց տղամարդը հայտնվել է 12 տոննա կշռող երկհարկանի մարդատար ավտոբուսի անիվների տակ: Տղամարդը հեծանվով անցնելիս է եղել Լոնդոնի հյուսիս-արևելքում գտնվող փողեցներից մեկը:
Մարդուն փրկելու են շտապել ոչ միայն ավտոբուսի ուղևորները, այլև դիմացի ռեստորաններում գտնվող մարդիկ: Ամբոխին հաջողվել է մոտ մեկ մետրով տեղաշարժել 12 տոննա կշռող ավտոբուսը: Տուժածին ծանր վիճակում հոսպիտալացրել են:









































