Ջերմուկի նորաբաց «Հայաթ Փլեյս» հյուրանոցի սեփականատեր, վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանից «Առաջին լրատվականն» այսօր հետաքրքրվել է երկրում ներդրումային անբարենպաստ պայմանների վերաբերյալ գործարարների դժգոհությունների, դրանց պատճառների, տնտեսական ճգնաժամի դեմ կառավարության անելիքների մասին: Գործարար-խորհրդականին հարցրինք նաև, թե ինչ խորհուրդներ է տալիս Հովիկ Աբրահամյանին տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Խորհրդականի վստահեցումները հուշում էին, թե ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի չընկրկող օպտիմիզմը՝ ընդհուպ 4.1 տոկոս աճ ապահովելու հավաստիացումներով: