ԱՄՆ սենատի նախկին աշխատակիցը մեղադրվում է խարդախության մեջ։ Նա, օգտագործելով իր ծառայողական դիրքը, 3 կանանց կես միլիոն դոլարով խաբել է: Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 65-ամյա Ռոբերտ Ֆոսթերը՝ սենատի կոմերցիոն, գիտության և տեխնիկայի հարցերով կոմիտեի նախկին աշխատակիցը, կանանց խաբել է 2008-ից մինչև 2015-ի մայիսը:
«Ֆոսթերն օգտագործել է սենատում իր աշխատանքը՝ զոհերի մոտ վստահություն առաջացնելու համար, նրանց մոլորեցրել է՝ համոզելով իրեն գումարներ ուղարկել, որոնք ծախսել է իր շահերից ելնելով»,- ասվում է հաղորդագրությունում:
Չի հստակեցվում, թե մեղադրյալը կոնկրետ ինչի վրա է խոստացել ծախսել կանանց միջոցները:









































