Նատալի Փորթմանը բաց դռների օրն այցելել է իր հարազատ Հարվարդի համալսարան և հանդես եկել ելույթով, գրում է Spletnik.ru-ն:
Դերասանուհին խոստովանել է, որ համալսարանում անցկացրած ժամանակը հեշտերից չէր:
«Երբ 1999-ին ես նոր եկա համալսարան, ինձ թվաց, որ սա ինչ-որ սխալ է: Ինձ թվաց, որ ես բավականաչափ խելացի չեմ նման շրջապատում լինելու համար, իսկ ամեն անգամ, երբ բացում էի բերանս, ստիպված էի լինում ապացուցել, որ հիմար դերասանուհի չեմ»,- ասել է նա:
Նատալիի խոսքերով` համալսարանի կյանքին իր հարմարվելուց հետո իր համար «մութ ժամանակներ» սկսվեցին:
«Այժմ, իհարկե, շատ հեշտ է ռոմանտիկ երանգ հաղորդել այն ժամանակ ինձ շրջապատող դրությանը: Ինձ մոտ բարդ ժամանակներ էին: Երբ 19 տարեկան ես, երբ առաջին անգամ կոտրել են քո սիրտը, երբ առաջին անգամ սկսում ես ընդունել հակաբեղմնավորիչ դեղահաբեր և չգիտես, որ կողմնակի ազդեցությունն ընկճախտն է: Երկրորդ կուրսում ամբողջ լուսավոր ժամանակը մութ մտքերով եմ անցկացրել»,- ասել է Փորթմանը:











































