Oxford University Press (OUP) հրատարակչությունը հետազոտություն է կատարել, որի համաձայն՝ բրիտանացի երեխաների շրջանում տարվա բառ է «հեշթեգ»-ը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Radio 2-ով «500 բառ» պատմությունների մրցույթի իր ամենամյա վերլուծության շրջանակներում փորձագետները նկատել են 13 տարեկանից փոքր հեղինակների շրջանում «հեշթեգի» ստեղծագործական օգտագործման հսկայական աճ: Մասնագետներն ուսումնասիրել են ընդհանուր 120,4 հազար մրցութային աշխատանք:
«Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաներն իսկական նորարարներ են, որ օգտագործում են ավելի շատ, ոչ թե ավելի քիչ բառապաշար»,- նշում է Վինիտա Գուպտան OUP-ից: Պարզվելէ, որ երեխաները «հեշթեգ» բառը կամ դրա «#» նշումն օգտագործում են դրամատիկ էֆեկտը և լարվածությունն ուժեղացնելու համար:
2015 թ. գերակռշող թեմաները եղել են սոցցանցերն ու բջջային տեխնոլոգիաները, ինչի մասին վկայում են որոշ բառեր թոփ-20-ից, այդ թվում՝ «սելֆի», «բլոգ», «YouTube», նշվում է հոդվածում:
«500 բառ» մրցույթն անցկացվում է 2011 թվականից:









































