ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են իրանական միջուկային ծրագիրն ու իրավիճակը Սիրիայում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային՝ զսպելու ռուսական ագրեսիան, որը վտանգ է ներկայացնում նաև մնացած Եվրոպայի համար։
Նա նաև նշել է, որ աջակցությունը կախված կլինի այն բանից, թե որքանով են Ուկրաինայի իշխանությունները հանձնառու իրականացնելու խոստացված բարեփոխումները։
Հանդես գալով վաշինգտոնյան Բրուքինգսի ինստիտուտում՝ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չի փորձում հասնել Ռուսաստանում իշխանափոխության, այլ ռացիոնալության՝ նախագահ Պուտինի ավելի կանխատեսելի քաղաքականության ու գործողությունների։










































