Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետական քարոզչական Uriminzokkiri կայքում հրապարակել են տեսանյութ, որում պատկերված է սուզանավից վերջին շրջանում արձակված բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Տեսանյութին ուղեկցող տեքստում ասվում է, որ հաջորդ ռազմական փորձարկումները կչեղարկեն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միությունը։
Ենթագրերում ասվում է, որ հյուսիսկորեական զենքը «կոտրում է ամերիկյան միջուկային հովանոցը»։ «Մեկ կամ երկու բալիստիկ հրթիռը բավական է՝ Սեուլը քաոսի վերածելու համար»,- ասվում է տեքստում։
https://youtu.be/X9RssdImlZM










































