Հերպեսի գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսն օգնում է բուժել մաշկի քաղցկեղը: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով նոր հետազոտությունը:
Հերպեսի փոփոխված վիրուսը չի ազդում մաշկի առողջ բջիջների վրա, սակայն հայտնվելով քաղցկեղով հիվանդ բջիջներում՝ այն բազմանում է և մարդու օրգանիզմում արտադրում սպիտակուց, որը խթանում է իմունային համակարգը:
Ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Journal of Clinical Oncology-ում, ցույց են տալիս, որ նման բուժումը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքի տևողությունը:







































