Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների չեղարկումը, նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում, հնարավոր է միայն ընթացիկ տարվա վերջին։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փիթեր Վիտիգը Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած սեմինարի ժամանակ, որը նվիրված էր իրանական միջուկային խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ «վեցյակի» հետ համապարփակ համաձայնագրի հասնելու դեպքում Իրանին պետք է որոշ ժամանակ՝ սկսելու համաձայնագրի իրագործումը։ «Նույնիսկ լավագույն դեպքում պատժամիջոցների մեղմացումը տեղի չի ունենա մինչև տարեվերջ»,- ասել է գերմանացի դիվանագետը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները։







































