Դարթմուտի քոլեջի մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վտանգավոր սննդի գովազդային տեսահոլովակներն ավելորդ քաշով դեռահասների շրջանում ակտիվացնում են պարգևատրման, համի և բերանը վերահսկող ուղեղի գործառույթները: Այսինքն, նեյրոնների մակարդակով տեղի է ունենում վտանգավոր սնունդն ուտելու գործընթացի նմանակումը, գրում է Meddaily-ն:
Այսպես, գովազդն ամրապնդում է անառողջ սնունդ ուտելու սովորությունը` ազդելով ուղեղի կոնկրետ գոտիների վրա: Այդ պատճառով դեռահասների համար կարող է դժվար լինել քաշ կորցնելը:
Պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող դեռահասների շրջանում համի ընկալման հետ կապված ուղեղի հատվածներում ակտիվությունն ավելի բարձր է եղել, քան նորմալ քաշ ունեցողների շրջանում:








































