Կանադայի արևմուտքում՝ Ալբերտա նահանգում, անտառային հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 5 հազար մարդ։ Այս մասին հայտնել է տեղի CBC հեռուստաալիքը:
Բաբասկա գյուղից ու շրջակա ավաններից մոտ 2 հազար մարդ տարհանվել են Կոլդ-Լեյք և Ատաբասկա քաղաքներ:
Cenovus Energy ու Canadian Natural Resources Ltd. ընկերությունները ստիպված են եղել Կոլդ-Լեյք քաղաքի մոտ գտնվող նավթային գործարաններից տարհանել իրենց մոտ 2 հազար աշխատակիցների:
Հրդեհների առաջացման պատճառը չոր տաք եղանակն է:
Էդմոնթոն քաղաքից 330 կմ հյուսիս արտակարգ դրություն է հայտարարվել՝ հայտնում է CTV-ն:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մոտ 1.3 հազար հրշեջներ, հարյուր միավոր ավիատեխնիկա:
Օնտարիո ու Քվեբեկ նահանգները հավելյալ ուժեր են ուղարկել օգնության նպատակով:







































