Ֆիտոպլանկտոնը ոչ միայն Համաշխարհային օվկիանոսի բնակիչների սննդային շղթայի անբաժան մասն է, այլև թթվածնի գլխավոր արտադրողը, որը մենք շնչում ենք՝ հայտնում է Science ամսագիրը: Երկարատև հետազոտության ընթացքում այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք 3,5 տարի անցկացրել են օվկիանոսի ջրերում:
Այդ ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են պլանկտոնի ավելի քան 35 հազար նմուշ Երկրի ավելի քան 210 տարբեր կետերում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ֆոտոսինթեզի շնորհիվ ջրային միկրոօրգանիզմները մթնոլորտից հեռացնում են ածխաթթու գազը և այրման արտադրանքը: Բացի դրանից՝ պլանկտոնի գենետիկ տարատեսակներն ավելի շատ են, քան նախկինում էր համարվում: Դրանց այդքան մեծ քանակությունը բացատրվում է մուտացիաներով՝ պայմանավորված մակաբույծ-վիրուսներով:
Պլանկտոնը փոքրագույն միկրոօրգանիզմ է, որը բնակվում է Համաշխարհային օվկիանոսում: Այն որպես սնունդ է ծառայում ամենափոքրից ամենամեծ ծովային կաթնասունների և ձկների, այդ թվում՝ կետերի համար:









































