Հոնկոնգում շրջակա միջավայրի պաշտպանների խումբը փողոցների աղտոտման խնդիրը լուծելու համար յուրօրինակ մոտեցում է գտել: «Աղբի դեմքը» ակցիայի մասնակիցները հրապարակավ ամաչեցնում են փողոցն աղտոտողներին՝ նրանց ԴՆԹ-ի հետքերով վերստեղծելով դիմանկարները և հրապարակայնորեն ցուցադրելով։ Այս մասին գրում է RT-ն:
Ակցիայի մասնակիցները փողոում հավաքում են աղբը, որտեղ կարող են պահպանված լինել ԴՆԹ-ի հետքերը: Դրանցով վերականգնվում է փողոցն աղտոտող մարդու դիմանկարը, իսկ պատկերը հայտնվում է էկրաններին ամբողջ քաղաքում:
Նշվում է, որ ակցիայի նպատակն է ոչ միայն ուշադրություն հրավիրել փողոցն աղտոտելու վնասակար սովորույթի, այլև աղտոտման մասշտաբների վրա, որն առաջանում է մարդկանց ամենօրյա սպառման արդյունքում:








































