Իսրայելի միգրացիոն ծառայությունների աշխատակիցը ինքնասպան է եղել Facebook-ում բարձրացած սկանդալի պատճառով, որը հարուցվել էր սևամորթ կնոջ բողոքով՝ ռասիստական վերաբերմունքի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անանուն կինը Facebook-ում գրել էր, որ բողոքում է Արիել Ռոնիսից, ում դիմել է իր որդու անձնագրի ստացման համար, սակայն նա, ի պատասխան, իրեն հրամայել է չքվել աչքից: Գրառումը տարածվել էր հազարավոր օգտատերերի կողմից:
Շաբաթ օրը Ռոնիսը սեփական գրառում էր կատարել՝ հերքելով կնոջ պատմությունը:
Նա հայտարարել է, որ միշտ հավասարություն է պահել ու չէր կարողանում հանդուրժել, որ իր անունը դարձել է անհանդուրժողականության հոմանիշ, ապա ինքնասպան է եղել:







































