Ֆրանսիայի խորհրդարանը խոշոր մթերային խանութներին արգելել է վերացնել չվաճառված մթերային ապրանքները: 400 մ2 առևտրական տարածք ունեցող սուպերմարկետները այժմ պետք է կա՛մ ամբողջովին վաճառեն մթերքը, կա՛մ փոխանցեն բարեգործական կազմակերպություններին, կամ ֆերմերներին՝ վերամշակելու համար: Ուտելիքը աղբարկղ նետել խստիվ արգելվում է: Հայտնում է euromag.ru-ն:
Յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան միջին հաշվով դեն է նետում 20-30 կգ ուտելիք, որը երկրի համար կազմում է 12-20 միլիարդ եվրո: Ֆրանսիան նպատակադրվել է 2012 թվականից մինչև 2025թ. կրճատել ուտելիքի նետումները երկու անգամ:







































