Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆի երեկ տարածած հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ն աջակցում է «ԵՄ-ի ջանքերը, որ ուղղված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ սերտ համագործակցությանն ու գործընկերությանը»:
«Մենք հակված ենք աջակցելու հետագա նախաձեռնությունները, որոնց նպատակը «Արևելյան գործընկերության» անդամ երկրների դեմոկրատիայի ու որակյալ պետական կառավարման առաջընթացի ապահովումն է, կոռուպցիայի դեմ պայքարը, էներգետիկ անվտանգության ամրապնդումը, տնտեսական ու սոցիալական զարգացումը»,- ասված է հայտարարության մեջ:
Լատվիայի մայրաքաղաքի գագաթնաժողովը, ըստ Մարի Հարֆի, հաջող է անցել, հայտնում է TASS-ը:









































