Machina Research-ի վերլուծաբանները ենթադրում են, որ մոտ ապագայում ճանապարհային խցանումները լուրջ խափանումների կհանգեցնեն բջջային կապի ցանցի աշխատանքում: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունում:
Վերլուծաբանները նման եզրակացության են հանգել խելացի ավտոմեքենաների թվի մեծացման հիման վրա: Նման մեքենաներ ասելով՝ նկատի ունեն տրանսպորտը, որը միացված է գլոբալ ցանցին՝ կա՛մ դրա սեփականատիրոջ սմարթֆոնի միջոցով, կա՛մ ներդրված մասնագիտացած սարքավորման:
Ինչպես զգուշացնում են Machina Research-ից, երթևեկության պիկ ժամերին դա կարող է հանգեցնել բջջային ցանցի կտրուկ ծանրաբեռնվածության:










































