«Ազատության մասին օրենքը» ԱՄՆ Սենատում անհրաժեշտ ձայներ չի ստացել՝ 57 ձայն 42-ի դիմաց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դա օրինագիծ է, որն արգելում է ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցությունների մասին տվյալների ընդհանուր հավաքումը: Այդպիսվ օրենսդիրների մեծ մասն արտահայտվել է օրինագծի քննարկումը շարունակելու օգտին:
Երեկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հիշեցրել է, որ ըստ օրենքի՝ քաղաքացիների էլեկտրոնային հաղորդակցությունների մասին տվյալների բազաներին ԱՄՆ ԱԱԳ-ի հասանելիության իրավունքի ժամկետը սպառվում է հունիսի 1-ի կեսգիշերին:
Եթե Սենատը մինչ այդ չընդունի «Ազատության մասին օրենքը», պետք է տվյալ ծրագրի իրագործումը դադարեցնել:









































