Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է «Հանովեր»-ի նախկին հարձակվող Դիտեր Շատցշնայդերի խոսքերը:
Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Ֆրայբուրգ»-ից կրած պարտությունից հետո (1:2) վերջինս հայտարարել է, որ «Բավարիա»-ն կեղտի կույտ է: Նա նաև նշել է, որ պաշտոնանկ կաներ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, քանի որ նա չի կարողանում մոտիվացնել իր սաներին:
« «Բավարիա»-ն կեղտի կու՞յտ է. ոչ, Գերմանիայի չեմպիոնն է: Իհարկե, վերջին 3 խաղերը լավագույնը չէին մեր կատարմամբ, բայց ունեինք մի շարք վնասվածք ստացած խաղացողներ: Չհանձնվեցինք ու շարունակեցինք պայքարել»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է Bild-ը:






































