Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստ է ստեղծել նոր քաղաքական շարժում, որը կմիավորեր երկրի բոլոր չափավոր ուժերին: Սակայն, ինչպես հայտարարել է ինքը՝ քաղաքական գործիչը, այն կգլխավորի ոչ թե ինքը, այլ իր «քաղաքական ժառանգորդը»՝ գրում է Trend-ը:
«Դա կլինի չափավոր հայացքներ ունեցող բոլոր իտալացիների կուսակցությունը: Կղեկավարեմ ոչ թե ես, այլ իմ ժառանգորդը: Ո՞վ է նա։ Կա 3-4 մարդ, ովքեր կարող են իմ տեղը զբաղեցնել»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ նոր առաջնորդը չի ընտրվի հայտնի նախնական ներկուսակցական ընտրությունների միջոցով:
«Ինչպես ցույց է տալիս պատմությունը՝ մեծագույն առաջնորդները, ինչպիսիք են Դե Գասպերին, Կրակսին, Բեռլուսկոնին, երբեք չեն մասնակցել փրայմերիզի»,- ասել է Իտալիայի նախկին վարչապետը:









































