Լատվիայի նախագահ Անդրես Բերզինշն «Արևելյան գործընկերություն» ծրագիրը համարում է ապագայի քաղաքականություն: Այս մասին նա հայտարարել է Ռիգայում` գագաթնաժողովի ընթացքում, գրում է RIA Novosti-ն:
«Արևելյան գործընկերությունը նաև ապագայի քաղաքականությունն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերությունը» նախատեսում է Եվրամիության` Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ասոցացում և տնտեսական ինտեգրում։ Վերջին երեք երկրներն անցյալ տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր են ստորագրել:










































