Բաղդադը աշխարհում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքն է։ Այս մասին է վկայում ահաբեկչական մեծ վտանգ ունեցող քաղաքների գլոբալ վարկանիշը, որը հրապարակել է բրիտաական The Daily Telegraph պարբերականը։
Պարբերականը նշում է, որ վարկանիշի առաջին 7 քաղաքները գտնվում են Իրաքում։ Երկրորդ տեղում է Մոսուլը, երրորդում՝ Ռամադին։
Ընդհանուր առմամբ աշխարհի 64 քաղաքներ ենթարկված են ահաբեկչական հարձակման արտակարգ սպառնալիքի։ Դրանց մեծ մասը գտնվում են Մերձավոր Արևելքում (27), 19-ը՝ Ասիայում։
Ինչպես նշում է պարբերականը, փարիզյան Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակումից հետո ահաբեկչական սպառնալիքը կտրուկ աճել է նաև եվրոպական քաղաքներում։









































