Կոալիցիան Միացյալ Նահանգների ղեկավարությամբ օդային հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի կողմից գրաված Ռամադի քաղաքին, հայտնում է Reuters-ը:
Ամերիկյան ինքնաթիռները պատրաստվում էին օդային հարվածներ հասցնել մայիսի 19-ին, սակայն ավազահողմի պատճառով այն չիրականացավ:
Ավելի վաղ հայտնել են, որ ԴԱԻՇ-ը Ռամադին գրավելու համար օգտվել է ավազահողմից:








































