Երկուշաբթի օրը Թուրքիայի Ադանա և Մերսին քաղաքներում Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության գրասենյակներում տեղի ունեցած պայթյուններից հետո կուսակցությունը հայտարարություն է արել`դատապարտելով երկրի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարներին: Պայթյունի հետևանքով տուժել են 6 մենեջեր և մեկ աշխատակից:
«Այդ պայթյունների համար քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետի, ինչպես նաև կառավարության այլ անդամների վրա: Ոչինչ չի կարող խանգարել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, ծառայել Թուրքիայի բարօրություն»,- ասվում է հայտարարությունում:
Հայտարարությունում նաև նշվում է, որ հունիսի 7-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների շեմին մեծացել է կուսակցության գավառային ստորաբաժանումների վրա հարձակումների քանակը:
Հարձակումը դատապարտել է նաև Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը` նշելով, որ նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյաներ չպետք է դատապարտեն պայթյունները, այլ միայն հանգստություն պահպանեն:








































