Ամերիկյան Պորտլենդ քաղաքի 26-ամյա բնակչուհի Քոուլ Քոենը մանկության հասակից ունցել է խնդիրներ մաթեմատիկայի, տարածության մեջ կողմնորոշվելու և այլ բաներում: Պարզվել է, որ աղջկա ուղեղում կա լիմոնի մեծության խոռոչ, հաղորդում է NY Post-ը:
Չնայած աղջիկը դպրոցում լավ էր անգլերենից և գրականությունից, սակայն նա չէր կարողանում հասկանալ մաթեմատիկական հասարակ խնդիրները, չէր կարողանում օգտվել ժամացույցից ու թվերից, որոշել առարկաների հեռավորությունն իրենց, որի հետևանքով էլ նա միայնակ չէր կարողանում անցնել ճանապարհը:
Երբ նրան խորհուրդ են տալիս անցնել ուղեղի հետազոտություն, արդյունքում պարզվում է, որ աղջկա ուղեղում լիմոնի կամ տասնամյա երեխայի բռունցի չափ խոռոչ կա, որը լցված է ուղեղային և ողնուղեղային լուծույթով:
Բժիշկները հայտնել են, որ սա չափազանց հազվագյուտ հիվանդություն է, և որի բուժումը հայտնի չէ: Այդ ժամանակվանից, չնայած Քոուլը սկսել է ընդունել ավելի շատ դեղեր, բայց նա նաև գրել է մի գիրք այն մասին, թե ինչպես է կյանքը երբ մարդու գլխում կա խոռոչ: Ստեղծագործությունը կոչվում է «Դեպք գլխի հետ. Իմ ուղեղը և այլ հրաշքներ» (Head Case: My Brain and Other Wonders): Ամերիկուհու գիրքը դարձել է բեստսելեր: Ներկայումս բժիշկները փնտրում են նոր ուղիներ նրա հիվանդության դեմ պայքարելու համար:







































