ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կրկին հայտարարել է, որ սխալմամբ է աջակցել Իրաքում պատերազմին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Ես սխալ եմ գործել»,- ասել է Քլինթոնը, ով 2002-ին սենատոր լինելու ժամանակ կողմ է քվեարկել Կոնգրեսի երկու պալատների համատեղ բանաձևին, ինչն էլ թույլ է տվել Ջորջ Բուշ կրտեսերի վարչակազմին Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսել:
ԱՄՆ-ն Իրաք է ներխուժել 2003-ին և մինչև այսօր մասնակցում է այդ երկրի տարածքում ռազմական գործողություններին` չնայած գրեթե բոլոր ցամաքային զորքերի դուրսբերմանը:








































