ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտում ցանկանում են, որ երկրում ավտոմեքենաները սովորեն «շփվել» միմյանց հետ՝ հանուն անվտանգության բարձրացման:
Գերատեսչության քարտուղար Էնթոնի Ֆոքսը հայտարարել է, որ մոտ ապագայում կապի V2V (venicle-to-venicle) ինտերֆեյսը պարտադիր կդառնա յուրաքանչյուր նոր ավտոմեքենայի համար:
Շփվելու համար մեքենաներին կհատկացվի 5.9 գիգահերց ռադիոալիքի հատուկ դիապազոն:
Ավտոմեքենաների միջև տվյալների փոխանցման նոր համակարգը կօգնի արմատապես կրճատել վթարների թիվը: Օրինակ՝ եթե գիշերային ժամերին վարորդը չի նկատում իրեն հանդիպակաց սլացող մեքենան, բորտային համակարգիչը նախազգուշացնում է նրան մինչ մեքենայի հետ բախումը:







































