Հյուսիսային Կորեան հոկտեմբերին արբանյակով հրթիռ կարձակի տիեզերք՝ ի պատիվ Աշխատանքային կուսակցության 70-ամյակի։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Նշվում է, որ այն կարող է Հյուսիսային Կորեայի կողմից կիրառվել որպես միջմայրցամաքային հրթիռ։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայում ջրի տակից նորագույն բալիստիկ հրթիռի արձակման հաջող փորձ էր կատարվել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ կապված տարածաշրջանում լարվածության աճի հետ, հայտարարել է որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա, եթե իր այցն օգտակար կլինի։ Այս մասին նա հայտարարել է Սեուլում ասիացի առաջնորդների գագաթնաժողովին։










































