ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմավորել է հատուկ «արձագանքման ուժեր», որոնք կմասնակցեն արաբական երկրներում ռազմական գործողություններից տուժած հնագույն հուշարձանների վերականգնման միջազգային արշավին: Այս մասին RIA Novosti-ին ասել է Համաշխարհային ժառանգության Արաբական տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդական Մունիր Բուշենակին:
«Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմավորել է «արձագանքման ուժեր», ամեն տեղից տեղեկություն է հավաքում և սպասում է, թե երբ իրավիճակն այդ երկրներում (Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում) կնորմալանա, որպեսզի անմիջապես մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման միջազգային արշավ սկսի»,- հայտնել է Բուշենակին:
Նրա խոսքով՝ մյուս միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները, որոնցում ընդգրկված են Սիրիայում և Իրաքում ժամանակին աշխատած փորձագետներ, մասնավորապես՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի հարցերով միջազգային խորհուրդը, մշտապես տեղեկությամբ են փոխանակվում հին հուշարձանների վիճակի մասին այն արաբական երկրներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում: Մասնագետները պատրաստ են ցանկացած պահի սկսել այդ օբյեկտների վերականգնման աշխատանքները, երբ դրանք այցելելու հնարավորություն ստեղծվի:







































