Ճապոնական Honda ընկերությունը 2015թ. կեսից կսկսի բիզնես դասի գերարագ ինքնաթիռ մատակարարել, գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշում է թերթը, HondaJet-ի պլանավորման ու մշակման համար 3 տասնամյակ է ծախսվել:
Ներկայումս, ինչպես նշում է պարբերականը, ավտոմոբիլային կոնցեռնը սպասում է Քաղավիացիայի ամերիկյան դաշնային գործակալության վերջնական հավանությանը:
Նախնական սերտիֆիկացումը տեղի է ունեցել մարտի վերջին: Այդկերպ, ինչպես գրում է WSJ-ը, Honda-ն ամբողջ աշխարհում կսկսի իր ինքնաթիռների մատակարարումն արդեն տարեվերջից:
HondaJet-ը ընկերության ամենաանսովոր նորամուծություններից է, բիզնես դասի գերարագ ինքնաթիռ է՝ շարժիչները թևերի տակ: Ինքնաթիռի արժեքը 4,5 մլն դոլար է:





































