Վիկտորյա Բեքհեմը քիչ ուշադրություն չի հատկացնում իր ֆեշըն ինդուստրիայի զարգացմանը: Երեկ Դևիդ Բեքհեմի կինը հատուկ ժամանել է Սինգապուր, որտեղ կանցկացվի նրա հագուստի հավաքածուի ցուցադրությունը Նորաձևության շաբաթվա շրջանակում:
Ոճային լուսանկարները աստղը հասցրել է ներկայացնել Instagram-ի իր էջերում:
Ինչպես պարզվում է, Վիկտորյան ամեն ինչ սիրում է անել ինքնուրույն, անգամ կարող է իրեն թույլ տալ կարգի բերել տարածքը ցուցադրությունից առաջ:
Սակայն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացրել այն լուսանկարը, որը ցույց է տալիս, թե ինչ ֆիզիկական վիճակում է Վիկտորյան:
Լուսանկարը դիզայները մակագրել է հետևյալ կերպ. «Սա պարզապես անհավանական է, թե ինչ կարելի է անել այդ կոմբինեզոնով: Շատ ուրախ եմ Սինգապուրում գտնվելու համար»:












































