Մոնիկա Բելուչին անցած տարի դարձել է 50 տարեկան, բայց, ինչպես նախկինում, շատերի համար մնում է գեղեցկության և կանացիության խորհրդանիշ՝ Գրում է «7 օր» ամսագիրը:
«Ինչ վերաբերում է ծերանալուն՝ ես դրանից չեմ վախենում: Միակ բանը, ինչից ես վախենում եմ՝ հիվանդություններն են: Եվ չեմ ուզում շուտ մահանալ, քանի որ իմ աղջիկներին դեռ երկար ժամանակ պետք կլինեմ (Մոնիկա Բելուչին մեծացնում է իր և Վենսան Կասելի երկու դուստրերին՝ 10-ամյա Դևային և 5-ամյա Լեոնիին): Երազում եմ 150 տարի ապրել՝ ընկերներիս հետ կապուչինո խմելով, ու խաղաղ մահանալ քնիս մեջ՝ իմ անկողնում»,- ասել է դերասանուհին ամսագրին տված հարցազրույցում:










































