Իրանը կաջակցի Մերձավոր Արևելքում հարձակման ենթարկված բոլոր երկրներին: Այս մասին Իսրավ ալ-Միրաջ տոնի կապակցությամբ երկրի խորհրդարանի անդամների և Թեհրանում իսլամական երկրների դեսպանների առջև հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար այաթոլա Խամենեին, գրում է TASS-ը:
«Իրանը կաջակցի Մերձավոր Արևելքում անարդարացի կերպով հարձակման ենթարկված բոլոր երկրներին»,- ընդգծել է նա` դատապարտելով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ Եմենին ուղղված ավիահարվածները:
Այաթոլան նաև նշել է, որ «Պարսից ծոցի անվտանգության համար պատասխանատվությունն ընկած է այդ տարածաշրջանի պետությունների վրա, որոնց համար այն հարազատ տուն է», և որ «այդ տարածաշրջանում անվտանգության պահպանումը աշխարհում ձեռնտու է բոլորին»:
«Մենք հետևում ենք տարածաշրջանում ժողովուրդների զարթոնքի գործընթացին: Եվ այդ իսլամական զարթոնքը ոչնչով չի ճնշվի»,- հավելել է նա:









































