Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Դոլարի «տատանման» օրերին վարկի հետ կապված քաշքշուկը «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությունում վերածվել էր մեծ ծեծի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Լորեցյանի գործի դատական քննությունը:

32-ամյա Արթուրը մեղադրվում է տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար: Ու չնայած այն բանին, որ տուժողը հայտնել ու հայտնում է, թե Արթուրի նկատմամբ բողոք կամ որևէ պահանջ չունի, տուժողի բողոքի բացակայությամբ գործը չի կարճվել, որովհետև Արթուր Լորեցյանը մեղադրվում է հոդվածի ավելի ծանր մասով՝ խմբի կազմում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքում հիշատակված, Արթուրի հետ միասին տուժողներին հարվածներ հասցրած «մի խումբ անձանցից» ոչ մեկի ինքնությունը պարզված չէ, ամբաստանյալի աթոռին միայն մեկ ամբաստանյալ է՝ Արթուր Լորեցյանը:

Տուժողները երկուսն են. Սուրեն Ա.-ն դեպքի ժամանակ ստացել է միջին ծանրության վնաս, իսկ Գևորգ Մ.-ն հարվածներ ստացել է, բայց վնասվածքներ՝ ոչ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ի սահմաններում Երևանի Չարենցի 28 հասցեում գործող «Էքսպրես կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության դիմաց նույն կազմակերպության հաճախորդ Արթուր Լորեցյանի կողմից դժգոհություն է հայտնվել՝ վարկի տրամադրման հետ կապված քաշքշուկից: Դոլարի փոխարժեքի տատանման օրերն էին…

Արթուրը կազմակերպության աշխատանքի մասին իր զրուցակցի հետ խոսել է վրդովված տոնով, ըստ տուժող Սուրեն Ա.-ի՝ կազմակերպության հասցեին նա օգտագործել է հայհոյական արտահայտություն:

Հենց այդ պահին ընդմիջման դուրս եկած Սուրեն Ա.-ն՝ «Էքսպրես կրեդիտ» կազմակերպության փոխտնօրենը, և կազմակերպությունում որպես ոսկու գնահատող մասնագետ աշխատող Գևորգ Մ.-ն լսել են Արթուր Լորեցյանի վրդովված խոսքերը:

Փոխտնօրեն Սուրենը մոտեցել է զայրացած հաճախորդին, որ պարզի, թե ինչ է պատահել: Բայց հաշտ խոսակցություն չի ստացվել:

Արթուրն ու Սուրենը վիճաբանել, անգամ քաշքշել են միմյանց: Կազմակերպության աշխատողները չէին ցանկացել, որ իրենց աշխատավայրի մոտակայքում աղմուկ բարձրանա, Արթուրն էլ կնոջ հետ էր եղել ու չէր ցանկացել կնոջ ներկայությամբ վեճը շարունակել, պայմանավորվել էին այլ վայրում հանդիպել ու շարունակել խոսակցությունը:

Արթուրը հեռախոսահամար է ուզել, ու Գևորգը նրան է տվել Սուրենի հեռախոսահամարը:

Որոշ ժամանակ անց Արթուրը զանգել է Սուրենին, պայմանավորվել է, որ վարկային կազմակերպության աշխատողները գնան Երևանի Աբովյան փողոցում գործող «Վերոնա» սրճարան՝ հանդիպման:

Ժամը 18-ի սահմաններում Սուրենն ու Գևորգը գնացել են հիշյալ սրճարան:

Ըստ տուժողների՝ Արթուր Լորեցյանը դրսում է եղել: Նա իրենց հետևից մտել է սրճարան: Գևորգը նստել է Արթուրի ու երկու անծանոթների հետ՝ նույն սեղանի մոտ, իսկ Սուրենը նստել է հարևան սեղանի մոտ, որտեղ նույնպես երկու անծանոթներ էին նստած:

Դատարանում տուժող Գևորգը նշեց, որ երբ ինքը նստել է, անսպասելի հարված է ստացել աջ կողմից: Իր հետ սեղանի շուրջ նստած երեքն էլ կարող էին հարվածել, քանի որ հարվածն անսպասելի է եղել, ինքը չի հասկացել՝ կոնկրետ ով էր խփողը: Գևորգը ստացած հարվածից ընկել է գետնին: Նրան սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածել:

«Քանի՞ հոգով էին ծեծում» հարցին Գևորգը պատասխանեց. «Եթե չորսով նստած էինք սեղանի մոտ, մի հոգի՞ն պիտի այդքան հարվածները հասցներ»:

Գևորգը նշեց, թե իր ընկալմամբ՝ հարվածողները շատ են եղել: Ինքը, անակնկալի գալով, չի տեսել, թե Սուրենին ովքեր են հարվածել: Հարվածները շարունակվել են նաև սրճարանից դուրս:

Գևորգը տեսել է, որ Սուրենը «արյան մեջ կորած է»: Նրանք երկուսով գնացել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ Գևորգը վնասվածքներ չի ստացել, իսկ Սուրենը ստացել է աչքի վնասվածք, քթի կոտրվածք:

Գևորգն ասաց, թե իրեն հարվածներ հասցնելու հետ կապված՝ բողոք չունի:
Տուժող Սուրեն Ա.-ն նշեց, որ «Վերոնա» սրճարանում ինքը, նստելով Արթուրի հարևան սեղանի մոտ, զգացել է, որ իրավիճակը լարված է: Ինքը տեսել է, որ Գևորգին հարվածել են, նա ընկել է գետնին:

Իր նստած տեղից Սուրենը չի տեսել՝ կոնկրետ ո՞վ հարվածեց Գևորգին: Հետո տեսել է, որ ընկած Գևորգին խփում են ձեռքերով ու ոտքերով: Անմիջապես տեղից վեր է կացել, ցանկացել է մոտենալ և թույլ չտալ, որ Գևորգին հարվածեն:

Սեղանների միջև հեռավորությունը մոտ երեք մետր կլիներ: Հենց որ ինքը մոտեցել է հարևան սեղանին, աջ կողմից հարվածել են իր աչքին: Ո՞վ է հասցրել այդ առաջին հարվածը՝ հստակ չի կարող ասել, բայց կարող էր և Արթուրը հարվածել:

Ինքն անմիջապես գլուխը կախել է, որ շատ չվնասվի: Հարվածները շատացել են: Իր գլխին ու դեմքին խփել են ձեռքերով ու ոտքերով՝ ծնկով: Ինքը գետնին չի ընկել: Իրեն հարվածել են նաև սրճարանից դուրս գալուց հետո: Քիթը վնասված է եղել, շատ արյուն է հոսել: Աչքն էլ է վնասվել, բայց ներկայումս տեսողության հետ կապված խնդիրներ չունի:

Քանի որ ստացած հարվածները բազմաթիվ են եղել, Սուրենը ենթադրել ու ենթադրում է, որ իրեն հարվածներ են հասցրել մի քանի հոգի: Հնարավոր է, որ ընդհանուր քաշքշոցի մեջ նաև հարվածողներին իրենցից հեռացնողներ լինեին:

Նախաքննության ավարտին ու դատարանում Սուրեն Ա.-ն նույն բանն ասաց՝ ամբաստանյալ Արթուր Լորեցյանից պահանջ կամ բողոք չունի: Քանի որ Արթուրի խնամքին մանկահասակ երեխա կա, ինքը չի ցանկանում, որ նա պատիժ կրի: Ճիշտ է, ինքը ծախսեր է կատարել՝ առողջական խնդիրները վերացնելու համար, բայց քաղհայցի պահանջ չի ներկայացնում:

Ամբաստանյալ Արթուր Լորեցյանի շահերի պաշտպան Մնացական Սարգսյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը, խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, կամ կալանքը փոխարինել գրավով:

Պաշտպանը նշեց, թե Արթուր Լորեցյանը դեկտեմբերի 7-ին արդեն բացատրություն է տվել, որ ինքը մենակ է ծեծել տուժողներին: Ներկա պահին նա հաշտվել է տուժողների հետ, վերջիններս նրանից բողոք, պահանջ չունեն, վերացել են Արթուր Լորեցյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ նա չի թաքնվի, չի խոչընդոտի քննությանը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազն առարկեց միջնորդության դեմ, ասաց, թե միջնորդությունը բավարարելու հիմքեր չկան:

Տուժողներն ու նրանց ներկայացուցիչը՝ փաստաբան Լ. Մարտիրոսյանը, որոշումը թողեցին դատարանի հայեցողությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց որոշումը: Պաշտպանի միջնորդությունը մերժվեց:

Արթուր Լորեցյանը մնաց կալանքի տակ:

Հաջորդ նիստին՝ հունիսի 2-ին, բերման կենթարկվի դատարան չներկայացող վկան: Դատավարության կողմերը հանդես եկան ամբաստանյալին դատաքննության վերջում հարցաքննելու օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում