Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ձայնը կտրվել է՝ գրում է Milliyet թերթը:
Պարբերականի տեղեկությամբ՝ վերջին նախընտրական հանրահավաքների ժամանակ շատերը ականատեսն են եղել այն բանի, որ Դավութօղլուի ձայնը շատ է փոխվել:
Բացի դրանից՝ վերջին նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Բիլեջիկ նահանգում Դավութօղլուն չի կարողացել քաղաքացիների հետ հանդիպում անցկացնել, ինչպես դա նախկինում է եղել:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին:








































