Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Գորիսի ոստիկանապետը

Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից օրեր անց աշխատանքից ազատվեց Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանը: Որքան էլ պաշտոնապես հերքվի, թե ոստիկանապետի ազատումը կապված չէր միջադեպի հետ, և ընդամենը 1 ամիս առաջ Գորիսի ոստիկանապետ նշանակված Դավթյանի ազատման պատճառը «կադրային փոփոխությունն է»,  սակայն մեզ հասած տեղեկություններով, ազատման պատճառն անմիջականորեն կապված է մայիսի 2-ի միջադեպի հետ:

Մասնավորապես , դեպքից անմիջապես հետո, երբ ծեծված Հարութ Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով ասել էր, թե ավտոմեքենայի վրա գործ անելու ժամանակ որդու աչքին քար է դիպել և Տիգրան Խաչատրյանը կապ չունի կատարվածի հետ, ոստիկանապետն էլ առիթից օգտվելով փորձել է այդ վարկածը ներկայացնել որպես պաշտոնական: Այսինքն` նախապատրատվող նյութերով նույնպես ձևակերպել  այդ վարկածը:

Սակայն, երբ կարճ ժամանակ անց Հարութի մայրը, նրա ընկերները, ապա նաև հայրը վստահաբար հայտարարեցին, որ Հարութին  ու եղբորը ծեծի է ենթարկել մարզպետի որդին իր բանդայի հետ, ոստիկանապետը հայտնվել է մեղմ ասած` աննախանձելի վիճակում և նրա՝ մարզպետին հաճոյանալու ու նրա որդու կաշին փրկելու փորձերը զայրացրել է ՀՀ ոստիկանապետին, ինչն էլ դարձել է վերջինիս ազատման պատճառը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին,  Գորիս քաղաքի «Սըդղի գյոլ» կոչվող տարածքում: Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի  հետևանքով Հարութ Զաքարյանը կորցրել է աչքի տեսողությունը, մյուս եղբայրը՝ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Գործով նախաքննություն է իրականացվում: ՀՀ ոստիկանությունն առ այսօր չի ստացել մարզպետի որդուն բերման ենթարկելու որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում