Ռուսաստանին «Միստրալների» մատակարարման գործարքի խզումը թանկ կարժենա Ֆրանսիայի համար: Այս մասին գրում է ֆրանսիական Le Point ամսագրի թղթակից Ազիզ Զեմուրին:
«DCNS նավաշինական կորպորացիային և նրա կապալառուներին 1,2 մլրդ եվրո, որից 890 մլն արդեն վճարված էր, բերելու փոխարեն՝ «Միստրալների» մատակարարման պայմանագրի խզումը կարող է Ֆրանսիայի համար արժենալ 2-5 մլրդ եվրո»,- նշում է լրագրողը:
Հոդվածում նշվում է, որ ռուսական կողմն արդեն հասկացրել է, որ դեմ է պայմանագրի չկատարման դեպքում մյուս երկրներին «Միստրալների» վաճառքին: Ուստի անհրաժեշտ է հաշվի առնել նավերի ապամոնտաժի արժեքը, ինչը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից պաշտոնյայի խոսքով, կարող է հասնել 15-20 մլն եվրոյի յուրաքանչյուր նավի համար, ասվում է հոդվածում:
Հոդվածում նաև նշվում է, որ պայմանագրի չկատարման հետևանքով ֆրանսիական կողմի վնասների մեջ են նավերի տեխնիկական սպասարկման ծախսերը (մոտ 5 մլն եվրո ամսական) և պայմանագրի խզման համար տուգանքը՝ 300 մլն եվրո:
1.2 մլրդ եվրո արժեքով գործարքը կնքվել է 2011 թվականին:







































