Սկանդալային Լինդսի Լոհանը իսլամ է ընդունել, գրում է The Daily Mail-ը՝ մատնանշելով Նյու Յորքի փողոցներում Ղուրանը ձեռքին հայտնված դերասանուհուն:
Պապարացիները նրան լուսանկարել են այն ժամանակ, երբ նա վերադարձել է մանկական կենտրոնում հասարակական աշխատանքների իրականացումից: Ավելի վաղ նա Instagram-ի իր էջում հրապարակել էր մուսուլմանների սուրբ գրքի՝ Ղուրանի նկարը, սակայն ավելի ուշ այն հեռացրել էր:
Դերասանուհին մեծացել է կաթոլիկ ընտանիքում, սակայն իր վերջին կալանավորումներից հետո սկսել էր հետաքրքրություն ցուցաբերել իսլամի նկատմամբ:














































