Բալթյան երկրները մտադիր են մոտ ժամանակներս ԱՄՆ-ին խնդրել իրենց տարածքում մշտական հիմունքով մինչև 3 000 ամերիկացի զինվորական տեղակայել: Այս մասին այսօր Լիտվայի ազգային ռադիոյի եթերում հայտարարել է Լիտվայի զինված ուժերի հրամանատարի մամլո քարտուղար Մինդաուգաս Նեյմոնտասը:
«3 երկրների զինված ուժերի հրամանատարները պայմանավորվել են, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ին խնդրել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում որպես զսպող միջոց ամերիկյան անձնակազմի մշտական տեղակայման մասին»,- ասել է նա: Մամլո քարտուղարի գնահատմամբ՝ դա պայմանավորված է տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակով:
«Մենք բրիգադի մակարդակի ստորաբաժանման տեղակայում կուզենայինք»,- նշել է Նեյմոնտասը: Սովորաբար, պարզաբանել է նա, այդպիսի մարտական միավորման անձնակազմը հաշվվում է մինչև 3 000 մարդ: «Մեր երկրներից յուրաքանչյուրում մեկական գոմարտակ դաշնակից կլիներ»,- ասել է Նեյմոնտասը:
Ներկայումս Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում արդեն կան ամերիկացի զինվորականներ: Նրանք ամեն մի քանի ամիսը մեկ փոխվում են ռոտացիայով, նրանց մնալու ժամկետները ստույգ հստակեցված չեն:







































