Մանիլայի արվարձանում գտնվող կոշիկի գործարանում հրդեհի զոհ է դարձել 31 մարդ, գրում է բրիտանական BBC լրատվականը:
Տասնյակ մարդիկ անհե կորած են, և չի բացառվում, որ հրդեհի զոհերի թիվը մոտակա ժամանակում ավելի մեծանա, հայտնում են Վալենսուելա քաղաքի իշխանությունները, որտեղ գտնվում է գործարանը:
Հրշեջներից մի քանի ժամ է պահանջվել հրդեհը չեզոքացնելու համար:
Աշխատողներից ոմանք, որոնք փակվել էին շենքում, հասցրել են հարազատներին հաղորդագրություններ ուղարկել օգնության խնդրանքով:
Հրդեհի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:













































