Շվեդ ակտիվիստները որոշել են իրենց ափերի մոտ «պայքարել» ռուսական սուզանավերի դեմ՝ նրանց զգուշացնելով իրենց երկրում գեյերի մեծ թվի մասին: Այս մասին գրում է The Local-ը:
Ինչպես հաղորդվում է, հատուկ հիդրոակուստիկ համակարգը՝ ««Երգող նավաստիների» պաշտպանության ստորջրյա համակարգ» անվամբ, կտեղադրվի Ստոկհոլմի արշիպելագի հատակին: Այն իրենից ներկայացնում է ներքնազգեստով պարող նավաստու լուսանկար, որն ուղեկցվում է «Շվեդիան գեյերի երկիր է 1944 թվականից» գրությամբ և «Այստեղ եկեք, եթե գեյ եք» հաղորդագրությամբ, որը փոխանցվում է Մորզեի այբուբենի օգնությամբ:
Ըստ նախագծի հեղինակների՝ այն կօգնի վախեցնել ռուս զինվորականներին, «որոնք չեն կիսում շվեդական տոլերանտությունը համասեռամոլների նկատմամբ»:
Սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:








































