Լեհաստանում հարկավոր է անցկացնել հանրաքվե ամենաարդիական հարցերի վերաբերյալ, որոնք հուզում են ընտրողներին: Նման առաջարկով է այսօր ճեպազրույցում հանդես եկել երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, հայտնում է TASS-ը:
«Ծրագրում եմ Սենատի (խորհրդարանի վերին պալատ) համաձայնությամբ կազմակերպել համալեհական հանրաքվե, որպեսզի քաղաքացիները լուծեն կարևոր, հասունացած հարցերը»,- նշել է Կոմորովսկին:
Ըստ նրա՝ խոսքն այնպիսի թեմաների մասին է, ինչպիսիք են միամանդատ ընտրական շրջանը, ընտրությունների մասին դրույթում փոփոխությունը, պետբյուջեից կուսակցությունների ֆինանսավորման համակարգի չեզոքացումը:
Կոմորովսկին կարծում է, որ կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները վկայում են, որ իր երկրի քաղաքացիները սպասում են արագ փոփոխությունների:
Մայիսի 10-ի քվեարկության արդյունքուվ նա հավաքել է ձայների 32%-ը՝ զիջելով իր մրցակցին «Օրենք ու արդարություն» կուսակցությունից Անջեյ Դուդային:
Էքզիտ-պոլի տվյալով՝ Դուդան հավաքել է ձայների 34%-ը:









































