Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի` «Հերտա»-ի դեմ խաղից (2:0) հետո կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է «բզեզներ»-ի պաշտոնական կայքը:
«Թիմն արժանի էր այս հաղթանակին, որը շատ կարևոր էր Եվրոպայի լիգայի ուղեգրի համար մրցավազքում: Անչափ ուրախ եմ, որ դարձա 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Հերտա»-ն չկարողացավ գոլ խփելու հնարավորություններ ունենալ: Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք հաղթել մնացած հանդիպումներում»,- հայտարարել է Մխիթարյանը:






































