Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Վատիկանում պաշտոնական հանդիպում է անցկացնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որպեսզի շնորհակալություն հայտնի վերջինիս Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերականգնելու օգնության համար: Այս մասին գրում է BBC-ն:
Որքան հայտնի է, Ֆրանցիսկոս պապը կարևոր դեր է խաղացել Հավանայի և Վաշինգտոնի միջև գաղտնի բանակցություններում, որի արդյունքում դեկտեմբերին հայտարարվեց ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:
Քահանայապետը շատ լավ ծանոթ է Կուբային: Նախկինում նա գիրք է գրել կաթոլիկ եկեղեցու և կղզու կոմունսիտական իշխանությունների հարաբերությունների մասին:









































