Արաբական կոալիցիայի ինքնաթիռները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ավելի քան 100 հարված են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող երկու՝ Սաադ ու Խաջա նահանգներին:
«Ավելի քան 100 ավիահարված է հասցվել Սաադ ու Խաջա նահանգներին»,- ասվում է ապստամբ հուսիթների հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իր չափերով աննախադեպ ռմբակոծումը, որը ներառում է Եմենի Սաադա նահանգը, տեղի է ունենում երրորդ գիշերն անընդմեջ:








































