Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Քոչարյանի խնամին` Հովիկ Աբրահամյանի որդու Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին

Հունիսի 7-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է նաև Հովիկ Աբրահամյանի որդին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Առաջադրվել են նաև անկուսակցական Գարեգին Համբարձումյանը և Հովհաննես Ղազարյանը:

Թեկնածուների անձը, ինչպես նաև ՀՀԿ-ի տարիների ձեռագիրը հաշվի առնելով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ թեկնածուների միջև առկա են անհավասար պայմաններ: Արտաշատի ղեկավարումը, փաստորեն, որոշվել է հանձնել վարչապետի որդուն՝ այդպիսով զարկ տալով ֆեոդալիզմին: Սակայն պարզվում է՝ ՀՀԿ-ի համար դա ֆեոդալիզմ չէ, իսկ թե ինչ է՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը:

«Ես տեղյակ չեմ՝ որտեղ ով է ընտրվել, եթե առաջադրվել է, ուրեմն արժանիքներ ունի: Իսկ գործող վարչապետը հայ չի՞, Հայաստանի քաղաքացի չի՞»,- հռետորական հարցադրումներ արեց Բադալյանը:

Դիտարկմանը, թե վարչապետը վարչական լծակներն օգտագործելու է հօգուտ որդու հաղթանակի, Բադալյանն ասաց. «Իսկ ով ասեց, որ օգտագործելու է, կարող ա չի օգտագործելու, սովորական երևույթ է, մարդիկ բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, եթե արժանիքներ ունեն, բոլորն էլ իրավունք ունեն առաջադրվելու… եթե չկան կեղծումներ»:

Հարցին, թե արժանիքներ ասելով՝ ի՞նչ նկատի ունի, նշեց. «Եթե առաջադրվել ա, ուրեմն ինչ-որ թեկնածության հնարավորություն ունի, կազմակերպելու, քաղաք ղեկավարելու, սա ի նկատի ունեմ: Ինչ կա ֆեոդալիզմի հետ կապված: Եթե ես պատգամավոր եմ, իմ երեխեն վաղը ինչ-որ մի պաշտոնի լինի, ուրեմն դա ֆեոդալի՞զմ ա, եթե որևիցե մեկը պաշտոնյա է, ուրեմն իր ընտանիքը իրավունք չունի՞ ապրելու Հայաստանում, թեկնածություն դնելու, պաշտոն ունենալու, ուրեմն կյանքը կանգ պիտի առնի՞, ես չեմ հասկանում»,- նեղսրտեց Քոչարյանի խնամին՝ հիշատակելով իր անցած ուղին. «Ես պատգամավոր եմ ընտրվել 91 թվականից, հետո եղել եմ Քոչարյանի խնամին, բայց ես նորից Սպիտակից ընտրվել եմ դեպուտատ, այսինքն՝ դա էական նշանակություն չի ունեցել: Եթե Սպիտակի ժողովուրդը ինձ ընտրել է, ես չեմ օգտվել որևիցե բանից»:

Վոլոդյա Բադալյանից հետաքրքրվեցինք նաև իր կարիերայի հետագա ճակատագրից: Հնարավո՞ր է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սրված հարաբերությունները բացասաբար անդրադառնան իր վրա և խորհրդարանական հաջորդ ընտրություններում իր թեկնածությունը չքննարկվի: «Արդեն դուք անցաք այլ թեմաների, ինչ կապ ունի դա, ինչ գիտեք՝ ինչ հարաբերություններ ունեն՝ լավ կամ վատ, ուզում եք ինձնից հարցնեք՝ ինչ հարաբերություն ունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում