Հնդկաստանի կենտրոնական մասում մաոիստ-գրոհայինները մոտ 200 գյուղացու պատանդ են վերցրել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին ոստիկանությունում:
Դեպքը տեղի է ունեցել Չհաթիսգարհ նահանգում նախագծերի շնորհանդեսի համար երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի այցի օրը: Հեռուստաալիքը նշում է, որ գերեվարված մարդիկ պատրաստվել են ներկա լինել միջոցառմանը:
Մաոիստները կոչ են արել բոյկոտել Մոդիի այցը:
Մաոիստ-գրոհայինները ջունգլիներում են թաքնվում, որտեղից ներթափանցում են գյուղեր և հարձակվում պաշտոնյաների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:









































